Մեր կայքէջը այժմ հանգրուանած է Հորիզոն շաբաթաթերթի պաշտօնական կայքի շրջածիրէն ներս՝ այստեղ։
Շնորհակալութիւն։
Մեր կայքէջը այժմ հանգրուանած է Հորիզոն շաբաթաթերթի պաշտօնական կայքի շրջածիրէն ներս՝ այստեղ։
Շնորհակալութիւն։
«Բնօրրան» ջոկատի տղաները Գէորգին առաջին օրուանից չսիրեցին։ Մէկ-մէկ սեռական հակումների մասին կծու ակնարկներ էլ էին անում։ Տնաշէնն ինքն էր մեղաւոր. կարծես Մայամի էր եկել, Մոսկուայից Արցախ՝ մարտադաշտ, հետը ինքնաշխատ ածելի, առանձին-առանձին երեսի ու ոտքի սրբիչ, հոտազերծիչ, խոնաւ անձեռոցիկ, ինչ ասես չէր բերել։ Մերձմոսկովեան գիտկենտրոնի վարիչը՝ անցեալ դարի ընկերվար-ժողովրդավարի մօրուքով Վարդան Սերոբի Քափանակեանն էր պատճառը։ Նա էր սովորեցրել, որ մի ամբողջ քաղաքի տարածք զբաղեցնող գերգաղտնի կայանում, որտեղ վաթսունչորս ազգութեան, ընդհուպ ճապոնացի, չինացի ռազմափորձագէտներ էին աշխատում, հայերը պիտի առանձնանան ոչ միայն իմացութեամբ, այլեւ մաքրակենցաղութեամբ, պահուածքով, քայլուածքով, ամեն ինչով։ Հէնց նրա շնորհիւ Խորհրդային Միութեան տարբեր գիտկենտրոններից հաւաքագրուած հայ հիւլէագէտները, որոնցից շատերը Հայաստանում չէին էլ եղել, միմեանց գտան, հայացան։ Սկզբում նրանց հայութիւնը դրսեւորւում էր «Արարատի» յաղթանակների համար միասին ուրախանալով, մէկ էլ իւրաքանչիւրի տարեդարձը Գորկու ճեմափողոցի «Արմենիա» ռեստորանում նշելով։ Չնայած, շատ չանցած, այդ ռեստորանից հրաժարուեցին։ Խոպանից վերադարձող հայաստանցի հայերը, որոնք իրենց վաստակած փողերով նոյն «Արմենիայում» զեխ գինարբուքների էին տրւում, Մոսկուացի հայ գիտնականների կիրթ ռուսերէնը, ռուսերէնի արանքներում սպրդող հատուկենտ բարբառային հայերէնը լսելով՝ հեգնում՝ «շուռ տուածներ» էին ասում։ Continue reading ՎՐԻԺԱԿ