Պատերազմը կարծես թէ լռել էր կամ էլ՝այդպէս էր թւում…25 տարի առաջ…
Խոնաւ նկուղներից մէկիկ-մէկիկ դուրս էին գալիս մանուկներ, աչքերում՝ արեւի եւ լոյսի փափագ: Նրանք վախուորած դեպի երկինք էին նայում ու մտածում՝ յանկարծ օդում ինչ-որ «թռչող բան» չյայտնուի: Այնտեղ՝ նկուղում, նրանց ամիսներ շարունակ սաստում էին. «Յանկարծ դուրս չգաք, օդում շատ մեծ թռչուններ կան, նրանք մանուկներ են գողանում»: Continue reading ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՀԵՌՒՈՒՄ ԿԱՄ՝ ՄԱՆԿՈՒԹԻՒՆ, ՈՐ ՉՄԱՆԿԱՑԱՒ…→
—Բարե՛ւ, հայելի՛:
—Ինչպէ՞ս ես:
Այդ առաւօտ շատ աճապարանօք էր երեւի: Նոյնիսկ չանդրադարձաւ, թէ որքա՜ն յոգնած ու կքած է: Նկատեցի՞ր՝ ինչպէ՛ս երեսը կը լուար. արա՛գ, վայրենաբա՛ր…: Ափերուն մէջ պա՛ղ ջուրը կը հաւաքէր ու կը հարուածէր դէմքին, նկատեցի՞ր: Ան երեսը չէր լուար…: Յետոյ, տեսա՞ր ինչպէս ձեռքերը կռթնեցուց մարմարեայ քարին վրայ, երկա՜ր շունչ մը քաշեց ու վիզը կամա՜ց մը վեր հանեց: Երբ դէմքը քեզի հանդիպեցաւ, երկվայրկեան մը դիտեց դէմքէն վար հոսող պաղ ջուրին եւ տաք ու աղի արցունքներուն կաթիլները ու հեռացաւ…: Continue reading ՀԱՅԵԼԻ→
2015-ի աշնան լոյս տեսաւ դերասանուհի, բեմագիր եւ բեմադրիչ Աննի Ռոմանի «Հայաստանցի մեծ մայրիկս» հատորը (Anny Romand, Ma grand-mère d’Arménie, éd. Michel de Maule, Coll. Je me souviens. 2015. 123pp)։ «Հորիզոն գրական»-ի ընթերցողներու ուշադրութեան կը յանձնենք անոր ներածականը՝ Հորաս Էնգդալի կողմէ, ինչպէս նաեւ յուշավէպէն հատուածներ, թարգմանութեամբ մեր աշխատակից Գրիգոր Ջանիկեանի։Continue reading «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԵԾ ՄԱՅՐԻԿՍ»→
Սփիւռքահայ գրականութիւնը հայի՝ փորձութիւններով լի ճակատագրի արգասիքն է, սակայն այն դուրս է գալիս հայ գրական շրջանակներից եւ հարստացնում համաշխարհային գանձարանը, երբ խորիմաստ ասելիք է ունենում եւ տաղանդաշատ գրիչ է հեղինակում այն, քանզի Սփիւռքը, ցաւօք, համամարդկային իրողութիւն է։ Այս պարագայում հային կրկին տրուել է իմաստնանալու, պատմութիւնից դասեր քաղելու, ուծացման վերահաս արհաւիրքին դիմակայելու, ազգային դէմքը, տեսակը պահպանելու, անսահման ցաւից արուեստ կերտելու եզակի հնարաւորութիւն։ Մեզ մնում է ի խորոց սրտի շնորհակալութիւն յայտնել այն նուիրեալներին, ովքեր անխոնջ, հետեւողական աշխատանքով լայն ընթերցողին են հասցնում սփիւռքահայ գրականութեան լաւագոյն մնայուն էջերը։ Continue reading ՀԱՄԱՍՏԵՂԻ ԽՕՍՔԱՐՈՒԵՍՏԸ→
Ես մտածում եմ.
Կ՚անցնի մի շաբաթ,
Ու ես վերստին կը տեսնեմ նրան,
Ում հանդիպեցի առաջի՜ն անգամ,
եւ մի-երկու բառ փոխանակեցինք`
Չծանօթացած: Continue reading Անծանօթուհուն→