Tag Archives: Յակոբ Կարապենց

Յակոբ Կարապենց, մարդն ու գործը (1925-1994)

ՄԱՐԳԱՐ ՇԱՐԱՊԽԱՆԵԱՆ

«…Գրական իմ ամեն մի գործում ես ջանում եմ վերստեղծել ինձ:
Իսկ նման ամեն մի փորձից յետոյ գտնում եմ, որ եղածը անբաւարար է»:
Յակոբ Կարապենց

Ճիշտ է, որ ամեն ինչ անկատար է ու անբաւարար։ Որքան ալ ապրիս կեանքդ, որքան ալ գրես, ինչ ալ ընես, դարձեալ անկատար կը մնայ ան ու նաեւ անբաւարար։

Այս մտորումներով է , որ իր կեանքը ֆիզիքապէս աւարտեց Յակոբ Կարապենց գրողը: Յակոբ Կարապետեան մարդը։
Կարապենց 1925-ին ծնած էր Պարսկաստանի Թաւրիզ հայահոծ ու գործունեայ պատմական քաղաքին մէջ: Երեք տարեկանին, ծնողքին անհամաձայնութեան պատճառաւ, կ՚ապրի մօրմէն հեռու: Կը յանձնուի հօրաքրոջ խնամքին: Կարօտով ու մանկական այլազան զգացումներով լեցուն անբնական մանկութիւն մը կ՚ապրի ան: Continue reading Յակոբ Կարապենց, մարդն ու գործը (1925-1994)

Գրողն ու հասարակայնութիւնը

ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ

Ի բնէ եւ իբրեւ կոչում ու պարտականութիւն, գրողը հակադրուած է ուժին ու իշխանութեան: Բիրտ ուժը միշտ էլ մարդկութեան թշնամին է եղել. ամենասարսափելի հիւանդութիւնը, որ երբեւէ վարակել է աշխարհը: Ուժն ու անսանձ իշխանութիւնը քայքայում են ամէն ինչ եւ սնանկացնում հենց նրա՛նց, ովքեր իշխանութեան գլուխ են: Արուեստագէտը այն էակն է, եթէ կ’ուզէք այն սրբազան խենթը, որ պայքարում է ուժի ու իշխանութեան դէմ՝ յանուն հասարակութեան շահերի պաշտպանելով ճշմարտութիւնը: Ահա թէ ինչու նա շարունակ հալածւում է այնտե՛ղ, ուր իշխանութիւնը զերծ է օրինական պատասխանատուութիւնից: Բիրտ ուժի առջեւ չկայ աւելի վտանգաւոր մի արարած՝ քան արուեստագէտը: Եթէ նա չի լռում, ապա լռեցւում է: Փորձ է կատարւում նաեւ շահագործելու արուեսագէտի ձայնը, նրան պարգեւելու իշխանութեան հովանաւորութիւնը: Եւ այս՝ ժողովրդավարական ամենից յառաջադէմ երկրներից սկսած մինչեւ միապետական իշխանութիւնները: Continue reading Գրողն ու հասարակայնութիւնը